Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։

Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում