Միջազգային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը ստիպված է վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գինը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը ստիպված է վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գինը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին՝ Հյուսթոնում կայացած էներգետիկ համաժողովում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և էներգակիրների գների աճը։

«Հավանաբար, ստիպված կլինենք ինչ-որ գին վճարելու: Ակնհայտ է, որ էներգետիկ շուկաները այս պահին խառը վիճակում են։ Սրա հետ մի որոշ ժամանակ պետք է ապրենք»,- ասել է նա։

Միաժամանակ Քերին հավելել է, որ անհրաժեշտ է պահպանել միասնությունը, իսկ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է դարի «որոշիչ պահը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում