Միջազգային

Դոնբասի ավելի քան 6 հազար բնակիչներ ՌԴ-ի հետ սահմանից մեկ օրվա ընթացքում անցել են Ռոստովի մարզ

1 րոպեի ընթերցում

Դոնբասի ավելի քան 6 հազար բնակիչներ ՌԴ-ի հետ սահմանից մեկ օրվա ընթացքում անցել են Ռոստովի մարզ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ավելի քան վեց հազար բնակիչներ մեկ օրում ժամանել են Ռոստովի մարզ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հաղորդել Է Ռուսաստանի տարածաշրջանային սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

«Անցած օրվա ընթացքում անցակետերից սահմանը հատել են ավելի քան 6 հազար քաղաքացիներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետությունների տարածքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել Է, վերջին տվյալների համաձայն, փետրվարի 18-ից ի վեր ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի տարածքներից ժամանել Է ավելի քան 149 հազար մարդ: Մարզի ժամանակավոր տեղավորման կետերում այժմ գտնվում Է 6357 մարդ, այդ թվում՝ 3244 երեխա: Տարածաշրջանից երկրի մյուս սուբյեկտներ ուղարկվել Է գրեթե 13 հազար մարդ, այդ թվում՝ 6 հազարից ավելի երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում