Միջազգային

ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

1 րոպեի ընթերցում

ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե անհնար է լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը` Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում