Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր Է հավանություն տալ Ուկրաինայի օգնության համար 10 մլրդ դոլարի տրամադրմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր Է հավանություն տալ Ուկրաինայի օգնության համար 10 մլրդ դոլարի տրամադրմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում Է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված Է նամակում, որն օրենսդիրներին Է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել Է մարի 6-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը պահանջել Է Ուկրաինայի համար հումանիտար, ռազմական եւ տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով,- ասված Է ուղերձում:- Կոնգրեսը պլանավորում Է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:

Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Դրանից ետիո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում