Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3 հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3 հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1077212.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3033 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 623 հազար 672 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 8118 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 338 է: