Միջազգային

CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում

1 րոպեի ընթերցում

CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է հեռուստաընկերության խոսնակը:

«CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում, միևնույն ժամանակ մենք կշարունակենք գնահատել իրավիճակն ու կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է խոսնակը:

CNN-ի այս քայլը հաջորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտի 4-ին օրենքի ընդունմանը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:

Օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են նաև բրիտանական BBC-ն և կանադական CBC-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում