Միջազգային

Չիլիի ափերին սատկած ավելի քան 100 պինգվին և այլ թռչուններ են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Չիլիի ափերին սատկած ավելի քան 100 պինգվին և այլ թռչուններ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի իշխանությունները փորձում են պարզել, թե ինչու են սատկել ավելի քան 115 մագելանյան պինգվինները, որոնք հայտնաբերվել են Արաուկանիա շրջանի ծովափնյա հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, սատկած հայտնաբերվել են 104 մոխրագույն մրրկահավ, հինգ ձկնկուլ, մեկ երիտասարդ ծովառյուծ և մեկ դելֆին:

Դեպքի վայր եկած մասնագետները հետազոտել են 4 կմ ծովափնյա գիծը և մի քանի սատկած կենդանու մարմին ուղարկել են փորձաքննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում