Բորելը պաշտպանել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարելու գաղափարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավանություն Է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության հարցին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու գաղափարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պաշտպանում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան գումարելու կոչը»,-գրել Է նա Twitter-ում: Նա նշել Է, որ գնդակոծության եւ հրդեհի հետեւանքները Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա կարող Էին սպառնալ ողջ եվրոպային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский