Միջազգային

Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Բելտա»-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված»,- ասել է Պոդոլյակը:

Նա ընթերցել է այն դրույթը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ»,- ասել է Պոդոլյակը:

Նա հավելել է նաև, որ կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ փուլում մոտակա ժամկետներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում