Միջազգային

Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի երկրորդ նախագահական ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի երկրորդ նախագահական ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին այդ մասին հաղորդել Է France Info ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարն այդ մասին կհայտնի նամակով, որը կհրապարակվի տարածաշրջանային հրատարակություններից մեկում: Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին:

Մարտի 4-ին ավարտվում Է թեկնածուների գրանցման գործընթացը: Փարիզի ժամանակով մինչեւ 18:00-ն (Երեւանի ժամանակով 21:00-ն) պետության ղեկավարը պետք Է Սահմանադրական խորհուրդ հղի պաշտոնական նամակ՝ իր թեկնածությունը քվեարկության դնելու համաձայնության եւ հայտարարագիր եկամուտների մասին: Ելիսեյան պալատի համար իրենց պայքարի մասին են հայտարարել արդեն 40 հավակնորդներ:

Նրանց թվում են, մասնավորապես, լրագրող Էրիկ Զեմմուրը («Ռեկոնկիստա» շարժում), խորհրդարանի պատգամավոր Մարին Լը Պենը (Ազգային միավորում), Իլ դը Ֆրանսի կենտրոնական տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը («Հանրապետականներ»), Փարիզի քաղաքագուխ Անն Իդալգոն (Սոցկուսակցություն), խորհրդարանականներ Ժան Լյուկ Մելանշոնը («Չենթարկված Ֆրանսիա»), Ֆաբիեն Ռուսելը (Ֆրանսիայի կոմկուսակցություն): Վերջին օրերին հասարակական կարծիքի հարցումներն արձանագրել են այն ընտրողների թվի աճ, որոնք մտադիր են քվեարկել գործող նախագահի օգտին: Հարցումների տվյալների համաձայն՝ Մակրոնն առաջին փուլում կարող Է ստանալ քվեների 28 տոկոսը՝ զգալիոեն ավելի, քան մրցակիցներից ցանկացածը: Երկրորդ փուլում, սոցիոլոգների կանխատեսումներով՝ նրա օգտին պատրաստ Է քվեարկելու ընտրողների կեսից ավելին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում