Միջազգային

Հռոմի պապն առաքելական այցով ԿԺՀ եւ Հարավային Սուդան կժամանի ամռանը

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապն առաքելական այցով ԿԺՀ եւ Հարավային Սուդան կժամանի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաքելական այց կկատարի Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն (ԿԺՀ) հուլիսի 2-ից մինչեւ 5-ը եւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին: «Պետությունների ղեկավարների եւ կաթոլիկ եպիսկոպոսների հրավերով Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղեւորություն կկատարի ԿԺՀ հուլիսի 2-ից մինչեւ 5-ը, այցելելով Կինշասա եւ Գոմա քաղաքներ, ինչպես նաեւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը»,-հաղորդել Է Բրունին:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վաղուց Է Հարավային Սուդան այցելելու ցանկություն հայտնել, անձամբ նպաստել Է այդ երկրում հաշտությանը: Սակայն մինչեւ այժմ ուղեւորության համար պայմաններ չեն եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում