Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Մեծարգո պարոն Խաչատուրյան,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները, այլև՝ լավագույնս կատարելու աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- նշված է շնորհավորական ուղերձի մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում