Եվրամիությունը անջատել է պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկերը SWIFT համակարգից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրամիության որոշմամբ ռուսական մի շարք բանկեր, մասնավորապես՝ ՎՏԲ, «Россия», «Открытие», «ВЭБ.РФ» բանկերը, Նովիկոմբանկը, Պրոմսվյազբանկը և Սովկոմբանկը անջատվել են SWIFT համակարգից՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ամսագիրը:

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի սկսած ռազմական գործողություններից հետո Միացյալ Նահանգների, Կանադայի և եվրոպական երկրների ղեկավարները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ էին ընդունել, որում կար կետ նաև SWIFT համակարգից ռուսական բանկերն անջատելու մասին:

Հայերեն English Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները