Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի խորհրդում և նաև խմբակցությունում քննարկել են և միասնական որոշում կայացրել չմասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրություններին։

«Հիմնավորումները մի քանիսն են, նախ՝ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի։ Այսօրվա նախագահի թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ, և նրան ներկայացրել են այսօրվա կառավարության անդամները։ Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն։ Չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության գլուխը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասաց Օհանյանը:

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը