Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին տեսանյութը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ի էջում: