Միջազգային

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում է ստորագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 28-ին հայտնել է «Ժողովրդի ծառա» ուկրաինական կուսակցության մամուլի ծառայությունը:

«Զելենսկին Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմում է ստորագրել: Պատմական պահ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կուսակցությունը հրապարակել է նաև նախագահի ստորագրությամբ ուղեկցող նամակի տեքստը. «Այս նամակով Ուկրաինան, որպես եվրոպական պետություն, որը հարգում է Եվրամիության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում ամրագրված արժեքները, պատիվ ունի դիմել ԵՄ անդամակցության համար՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի»:

Նամակն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որի երկիրը նախագահում է ԵՄ խորհուրդը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում