Պատվիրակությունները գնում են խորհրդակցության. մանրամասներ՝ ռուս-ուկրաինական բանակցություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Գոմելի մարզում ավարտվել են Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները, որի վերաբերյալ լրագրողներին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցություններ, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Միխայել Պոդոլյակը:

Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:

Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել էր Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել էր բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

Հայերեն English Français Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի