Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը (AFP):

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար:

Հանդիպման շրջանակներում կողմերը պետք է բարձրացնեին եվրոպական տնտեսական ինքնիշխանության հարցերը՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները:

Դրանից առաջ Մակրոնը պետք է անցկացներ Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, հետո այդ նույն հարցը քննարկեր Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հետ:

Ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Ֆրանսիայի նախագահը պետք է ընդուներ իր վրացի պաշտոնակից Սալոմե Զուրբիշվիլիին՝ տարածաշրջանի կայունության հարցը ստեղծված իրավիճակում քննարկելու համար:

Ժամը 17:30-ին (Երևանի ժամանակով 20:30-ին) Մակրոնը Եվրամիության և ՆԱՏՕ-ի գծով պաշտոնակիցների հետ կմասնակցի տեսակոնֆերանսի, որի շրջանակներում կքննարկվի երկրների միջև համագործակցության ամրապնդումն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ:

Հայերեն English Français Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի