Պաշտոնական

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի փոխնախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի փոխնախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ կԿողմերն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում