Միջազգային

Ռուսաստանը փակում է օդային տարածքը 36 երկրների համար

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը փակում է օդային տարածքը 36 երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշումը տեղադրված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսավիացիա) պաշտոնական կայքում:

«Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում է 36 երկրների ավիափոխադրողների կողմից թռիչքների իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշված երկրների ցանկում են Ավստրիան, Ալբանիան, Անգիլիան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Ջերսին, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան:

«Նշված երկրներից թռիչքներ կարող են իրականացվել Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում