Միջազգային

ՌԴ վարչապետը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ՌԴ վարչապետը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման ֆոնին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հավաստիացրել է, որ կառավարությունը պատրաստվել է պատժամիջոցներին և մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը:

«Մենք պատրաստվել ենք և մի շարք որոշումներ ենք ընդունել, որպեսզի առավելագույնս մեղմացնենք հետևանքները և տնտեսության, և մարդկանց համար: Մենք պատրաստ ենք աջակցել տնտեսությանը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ կառավարության «Տելեգրամ»-ի էջում հրապարակված տեսանյութում ասել է Միխայիլ Միշուստինը:

Նրա խոսքով` այժմ կարևոր է օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ և արդյունավետ, առանց խափանումների և կատարել բոլոր անհրաժեշտ պլանները:

«Իրավիճակը պետք է վերահսկել իրական ժամանակում յուրաքանչյուր ուղղությամբ, որը փոխվարչապետերը վերահսկում են իրենց պարտականությունների շրջանակներում: Նման ձևաչափով գործելու է նաև կառավարության աշխատակազմը, նախարարություններն ու գերատեսչությունները, տարածքային ստորաբաժանումները մարզերում»,- եզրափակել է Միշուստինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում