Միջազգային

Գոմելում մեկնարկել են Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Գոմելում մեկնարկել են Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն, ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:

Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանից ոչ հեռու ՝ Պրիպյատ գետի ափին: Անվտանգության նկատառումներից ելնելով` հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում