Միջազգային

Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ-ը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի զինված ուժերն Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

Ռուսաստանի զինծառայողների կողմից լիովին պահպանվում եւ վերահսկվում Է ատոմային Էլեկտրակայանի շուրջ տարածքը, հայտարարել Է ՌԴ պաշտանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հանդես գալով ճեպազրույցում: «ԱԷԿ-ի անձնակազմը նախատեսված ռեժիմով շարունակում Է աշխատանքը օբյեկտների սպասարկման եւ ռադիոակտիվ իրադրության վերահսկման ուղղությամբ»,-ասել Է Կոնաշենկովը: Նրա խոսքով՝ «ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ Է»:

Կոնշենկովը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական Բերդյանսկ եւ Էներգոդար քաղաքները: Բերդյանսկը քաղաք Է Զապորոժիեի մարզի հարավում, Ազովի ծովի ափին: Էներգոդարը քաղաք Է Զապորոժիեի մարզի հյուսիսարեւմտյան մասում, որը գտնվում Է Դնեպր գետի ձախ ափին, Կախովի ջրամբարի ափին: Այս քաղաքում Է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը: Փետրվարին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Չեռնոբիլի ԱԷԿ-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում