Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Բելառուս. հայտնի է պատվիրակության կազմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում նախատեսված Ռուսաստանի հետ բանակցությունների վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա նովստի»-ն:
Նշվում է, որ ընդամենը 2 ուղղաթիռ է եկել, որի մեջ գտնվում են Կիևի ներկայացուցիչները:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին,նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն Ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը:
Բանակցություններում ուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են ՌԴ պաշտպանության փոխնախարարը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Պետական Դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, ինչպես նաև Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը: