Ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար. պատվիրակություններն արդեն Բելառուսում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների անցկացման համար:

«Բելառուսում ամեն բան պատրաստ է ընդունելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները: Սպասում ենք պատվիրակությունների ժամանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է «Թվիթեր»-ում Բելառուսի ԱԳՆ պաշտոնական էջում արված գրառման մեջ:

ԱԳՆ խոսնակ Անատոլիյ Գլազը տեղեկացրել է, որ բանակցությունները կսկսվեն պատվիրակությունների ժամանումից անմիջապես հետո:

Դիվանագիտական շրջանակներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Բելառուսի Գոմելի մարզում ռուսական պատվիրակության անդամներն արդեն սպասում են ուկրաինական կողմին: «Սպասում ենք բանակցությունների մեկնարկին: Ուկրաինական պատվիրակությունը դեռևս չի ժամանել: Հանդիպումը պետք է կայանա երկուշաբթի (խմբ.- փետրվարի 28-ին) առավոտյան Գոմելի մարզում, առաջիկա ժամերին»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Sputnik Беларусь-ին գործընթացին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է:

Հայերեն English Français Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի