Միջազգային

Պարետային ժամին դրսում գտնվող քաղաքացիները կհամարվեն դիվերսանտներ. Կիևի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Պարետային ժամին դրսում գտնվող քաղաքացիները կհամարվեն դիվերսանտներ. Կիևի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքի առավել արդյունավետ պաշտպանության և բնակիչների անվտանգության համար փետրվարի 26-ից պարետային ժամը սահմանել է ժամը 17:00-08:00-ն:

«Պարետային ժամի նման ժամանակացույցը սահմանվում է մինչև փետրվարի 28-ի առավոտը: Բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր պարետային ժամի ընթացքում փողոցում կգտնվեն, կհամարվեն թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ իրավիճակին և դուրս չգալ փողոց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Կլիչկոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում