Միջազգային

Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին

1 րոպեի ընթերցում

Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան նոտա է ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Զախարովան գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Արևմուտքն արձագանքել է իրական աջակցություն ցուցաբերելու մասին Զելենսկիի կոչին. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները նոտա են ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում