Տարածաշրջանային

Թուրքիան օդային միջանցք բացելու խնդրանքով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Թուրքիան օդային միջանցք բացելու խնդրանքով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդրելով օդային միջանցք բացել իր քաղաքացիների տարհանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին թուրքական NTV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք այս պահին բանակցում ենք ավտոբուսային ընկերությունների հետ: Սակայն հետ վերադառնալ ցանկացող անձանց թիվը շատ է: Մենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մոտ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ բացելու օդային միջանցք: Պատրաստ ենք նաև տարհանել քաղաքացիներին ծովով»,- ընդգծել է նա:

Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սերտ կապի մեջ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը երկու նախագահների հանդիպում կազմակերպելու Թուրքիայի տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում