ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները փետրվարի 25-ին պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

«Խիստ հազվադեպ է լինում, որ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցնում պետության ղեկավարին: Նախագահ Պուտինը միանում է այն փոքր խմբին, որում այնպիսի բռնապետեր են, ինչպես Կիմ Չեն Ինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Բաշար Ասադը»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

ԱՄՆ-ից հայտնել են, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները մտադիր են շարունակել թիրախի տակ պահել ռուսական էլիտայի ներկայացուցիչներին: «Նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանի կառավարությունում, կառնվեն թիրախի տակ, եթե Ռուսաստանի հետագա ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի չդադարի»,- հայտնել են նախարարությունից:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Վալենտինա Մատվիենկոյի, Սերգեյ Նարիշկինի, Վյաչեսլավ Վոլոդինի, Սերգեյ Իվանովի, Նիկոլայ Պատրուշևի, Վլադիմիր Կոլկոլցևի, Ալեքսանդր Բորտնիկովի, Իգոր Կրասնովի, Իգոր Շեգոլևի, Վլադիմիր Ուստինովի և Վիկտոր Զոլոտովի դեմ:

Հայերեն Русский

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը