Միջազգային

Պուտինը Ուկրաինայի հետ բանակցելու համար պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը Ուկրաինայի հետ բանակցելու համար պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական պատվիրակությունում կընդգրկվեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի եւ Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները:

«Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, որ ռազմական գործողության նպատակը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին օգնելն է, այդ թվում` Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ճանապարհով: Իսկ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անքակտելի բաղադրիչն է», - պարզաբանել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում