Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Պուտինին փոխանցել է բանակցությունների մասին Զելենսկու խնդրանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրան Է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների մասին խնդրանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես անկեղծ, ուղղակի եւ արագ զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ նախագահ Զելենսկու խնդրանքի շուրջ, որպեսզի նրան նախեւառաջ խնդրել ամենակարճ ժամկետում մարտերը դադարեցնելու մասին, հատկապես նրան բանակցություններ առաջարկել, նրան խնդրել նախագահ Զելենսկու հետ բանակցությունների մասին»,-ասել Է Մակրոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, որը փետրվարի 25-ի գիշերը տեղի Է ունեցել ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովից հետո:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Զելենսկուն չի հաջողվել կապվել Պուտինի հետ:

Մակրոնը նաեւ հայտարարել Է ՌԴ-ի հետ շփումների համար ուղիներ պահպանելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում զինադադարի հասնելու համար: Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ուկրաինայում մտցվել Է ռազմական դրություն եւ հայտարարվել համընդհանուր զորահավաք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Français Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի