Միջազգային

Զելենսկին հայտարարել է հակապատերազմական դաշինք ստեղծելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է հակապատերազմական դաշինք ստեղծելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակապատերազմական դաշինք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Մենք պաշտպանում ենք մեր ազատությունը, մեր հողը: Մեզ անհրաժեշտ է արդյունավետ միջազգային օգնություն։ Դա քննարկել եմ Անջեյ Դուդայի հետ (Լեհաստանի նախագահ- խմբ.) Դիմել եմ «Բուխարեստի 9-յակին»՝ խնդրելով պաշտպանել և պատժամիջոցներ կիրառել, ճնշում գործադրել ագրեսորի վրա։ Միասին մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Մեզ հակապատերազմական կոալիցիա է պետք»,- գրել է Զելենսկին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում