Միջազգային

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 25-ին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«9:00 (Երեւանի ժամանակով 18:00): Նախագահ (Բայդենը) հանդիպում Է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով արտակարգ գագաթնաժողովում՝ Ուկրաինայի եւ դրա շուրջն անվտանգության բնագավառում իրադրության քննարկման համար»,- ասված Է փաստաթղթում:

Բանակցությունները տեղի կունենան մամուլի համար փակ ձեւաչափով:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը պատմել Է, որ հյուսիսատլանտյան դաշինքը փետրվարի 25-ի գագաթնաժողովում կքննարկի իր գործունեության հետագա ամրապնդման բոլոր հարցերը: Բացի դրանից, հանդիպմանը կհրավիրվեն Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ չեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում