Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՆԱխագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի համար։

Նախագահի պաշտոնակատարը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը։ Այս համատեքստում շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմից վերջիններիս խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Երևանում օրերս կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու մշտական հանձնաժողովների նիստերի շուրջ։

Հայերեն Русский

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս