Միջազգային

Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին

1 րոպեի ընթերցում

Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամենաշատ չվերթները (84) չեղարկվել են «Դոմադեդովո»-ում, եւս 8-ը՝ հետաձգվել են, հետեւում Է օդանավակայանի տաբլոյից: Եվս 51 չվերթ չեղարկվել եւ 18-ը՝ հետաձգվել Է «Շերեմետեւո»-ում, 17-ը՝ չեղարկվել եւ 16-ը՝ հետաձգվել են «Վնուկովո»-ում:

Հիմնականում չվերթները հետաձգվում եւ չեղարկվում են հարավային տարածաշրջանների, ինչպես նաեւ Մերձսեւծովյան ռուսական ու արտասահանյան ուղղությամբ: Դրանց թվում են՝ Վոլգոգրադի, Դոնի Ռոստովի, Մինվոդի, Անապայի, Նախիջեւանի, Ստամբուլի եւ Խուրգադայի օդանավակայանները: Ավելի վաղ «Ռոսավիացիան» հաղորդել Է մինչեւ մարտի 2-ը Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքի դադարեցման մասին: Աշխատանքը դադարեցվել Է Դոնի Ռոստովի («Պլատով»), Կրասնոդարի («Պաշկովսկի»), Անապայի («Վիտյազեւո»), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորովի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժիտ, Սիմֆերոպոլի օդանավակայաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում