Միջազգային

Գուտերեշն Ուկրաինայում հաշտեցման կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Գուտերեշն Ուկրաինայում հաշտեցման կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում հաշտեցման կոչ է արել:

«Ժամանակն է հրադադար հաստատել և վերադառնալ երկխոսության ու բանակցային ուղի՝ հանուն Ուկրաինայի բնակչության փրկության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Գուտերեշը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին:

Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել խնդրի խաղաղ կարգավորման փնտրտուքներին:

Գուտերեշը նշել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը և «Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում է»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում