Միջազգային

 ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրապնդելու համար Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պենտագոնը հաղորդել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացման մասին փետրվարի 22-ին հնչեցրած հայտարարությունից հետո:

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայից F-35 ութ կործանիչ ինքնաթիռներ կտեղափոխեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ընթացող գործողությունների մի շարք շրջաններ»: Գերմանիայից Բալթյան երկրներ կտեղափոխեն Ան-64 20 մարտական ուղղաթիռներ, եւս 12-ը Հունաստանից կտեղափոխեն Լեհաստան: Այժմ Եվրոպայում մշտական կամ ժամանակավոր հիման վրա գտնվում են ԱՄՆ-ի ավելի քան 90 հազար զինծառայողներ:

«Այդ լրացուցիչ զինծառայողներին կտեղափոխեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին հանգստացնելու, ՆԱՏՕ-ի անդամների դեմ հնարավոր ագրեսիան զսպելու եւ ընդունող պետությունների զինված ուժերին ուսուցանելու համար»,-ասել Է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը «կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում