Միջազգային

Հավայան կղզիներում չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Հավայան կղզիներում չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մարդ Է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով, որը տեղի Է ունեցել Հավայան Կաուայի կղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանը:

Հեռուստաալիքի համաձայն, կործանումը տեղի Է ունեցել այն նույն մարզում, որտեղ տեղակայված Է զինափորձարանը: ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել Է, որ հետաքննում Է Sikorsky S-61N տեսակի ուղղաթիռի կործանման պատճառը: Ուղղաթիռը վարձակալվել Էր պարտավորագրով եւ շահագործվում Էր Croman կորպորացիայի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում