ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Ռուսաստանի նախագահն, ըստ Բորելի, ընդգրկված չէ պատժամիջոցների ցուցակում:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ մինչ այդ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին