Պուտինը հայտարարել է, որ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինսկյան համաձայնագրերը «սպանվել են» Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից շատ ավելի վաղ:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք հետաքրքրված էինք միջոցառումների այդ փաթեթի իրականացմամբ, բայց Կիևը բոլոր ջանքերն այդ ուղղությամբ զրոյի հավասարեցրեց, մինսկյան համաձայնությունները սպանվել են Ուկրաինայի ղեկավարության կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետությունների երեկվա ճանաչումից շատ ավելի վաղ», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Վերջին օրերին իրավիճակը Դոնբասում գնալով սրվում էր: Փետրվարի 18-ին Ուկրաինայից իրենց անկախ հռչակած Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարությունը ռազմական լարվածության սաստկացման պատճառով հայտարարեց բնակչությանը ժամանակավորապես Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջան տարհանելու մասին:

Փետրվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ:

Դոնեցկում և Լուգանսկում իրավիճակի խաղաղ կարգավորման մասին «Մինսկ-1» և «Մինսկ-2» համաձայնությունները ձեռք էին բերվել «Նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի բանակցությունների ձևաչափով:

Հայերեն English Русский

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին

Եմենի կառավարական ուժերը հայտնել են Մոխայի նավահանգստի վրա հութիների հարձակման մասին

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր