Միջազգային

Գերմանիան կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Գերմանիան կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան առաջիկա ամիսներին կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությանը։

«Մենք լիովին համերաշխ ենք Ուկրաինայի հետ, դա ակնհայտ է պատժամիջոցներին մեր արագ արձագանքից: Բայց մենք նաև վերջին շաբաթների ընթացքում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային: Այն ոչ միայն կշարունակվի, այլև կաճի առաջիկա ամիսներին», - Փարիզում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ասել է Բերբոքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում