Միջազգային

Բերբոքը Ռուսաստանի հարցով G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց հանդիպում է հրավիրել

1 րոպեի ընթերցում

Բերբոքը Ռուսաստանի հարցով G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց հանդիպում է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հրավիրել է G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց հանդիպում՝ քննարկելու Ռուսաստանի հետ կապված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Արտաքին գործերի նախարար Բերբոքը գումարել է G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց կոնֆերանս: Այսպիսով, G7-ը շարունակում է սերտ և հետևողական համակարգումը Ռուսաստանի հետ կապված ճգնաժամի շուրջ», - ասվում է ԱԳՆ-ի Twitter-ի էջում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում