Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի քայլը դիտարկում է որպես «ներխուժում»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերջին քայլերը դիտարկում է որպես «ռուսական ներխուժման սկիզբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայների հայտարարությանը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն արվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին հայտարարության հաջորդ օրը։

«Մենք հավատում ենք, որ այո, սա ներխուժման սկիզբ է: Եվ դուք արդեն ականատես եք եղել մեր պատասխանին, որը, ինչպես ասացինք, կլինի հետևողական և կոշտ», - ասել է Ֆայները մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության վերջին քայլերը։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունները հայտարարել են քաղաքացիների Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Տարհանումը առաջին հերթին վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։ Ինչպես հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի զինվորականներին հարձակում սկսել Դոնբասում, իրականացնել ԿԺԴՀ և ԼԺՀ ներխուժման պլան։ Փետրվարի 19-ին, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին, այնուհետև դիմել են Ռուսաստանին՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անվտանգության խորհրդի նիստից հետո դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և հայտարարել, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ աշխարհը գերադասում է չնկատել Դոնբասում տեղի ունեցած սարսափն ու ցեղասպանությունը, ոչ մի օր չի անցնում առանց հրետակոծության, խաղաղ բնակիչների սպանություններն ու շրջափակումը չեն դադարում։ Ինչպես հայտարարել է նախագահը, Դոնբասում հետագա արյունահեղության դեպքում ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի վրա։ Նախագահը Կրեմլում հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկը անկախ ճանաչելու մասին:

Հայերեն English Français Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը