Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տնտեսական, իրավական և քաղաքական ոլորտներին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տնտեսական, իրավական և քաղաքական  ոլորտներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության առանձնակի կարևորություն ունեցող հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարն այցի ընթացքում կարևորել է ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, նաև դատական ընթացակարգերից խուսափելու համար ՀՀ և ԻԻՀ միջև գործող քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

Քննարկվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման համար Իրան-Հայաստան 400կվտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելը, «Պարսից ծոց-Սև ծով» բազմակողմ համաձայնագրի երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման համար փորձագետների 6-րդ հանդիպման շուտափույթ իրականացումը, միջազգային-միջպետական ճանապարհների կառուցմանը ՀՀ իշխանությունների հետևողականությունը և դրանց կարևորությունը ՀՀ և Իրանի տնտեսական զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել էլ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգացնելու հայ-իրանական հարաբերությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում