Բայդենը պատժամիջոցներ Է սահմանել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամանագիր Է հրապարակել որոշակի անձանց ունեցվածքի արգելափակման եւ որոշակի գործարքների արգելման մասին, ինչը կապված Է Ռուսաստանի նախագահի կողմից ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախության ճանաչման հետ: Հրամանագիրը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) կամ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ճանաչումը, որոնք հանդիսանում են Ուկրաինայի տարածաշրջաններ, հակասում Է ըստ Մինսկի համաձայնագրերի Ռուսաստանի պարտավորություններին եւ Էլ ավելի Է սպառնում Ուկրաինայի խաղաղությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ, այդպիսով, իրենից ներկայացնում Է արտասովոր ու արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,-ասվում Է հրամանագրում:

Հրամանագրով արգելվում են ներդրումները ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ այս տարածաշրջաններից ցանկացած ապրանքի, ծառայությունների կամ տեխնոլոգիաների ներմուծումն ԱՄՆ: Բացի այդ, այս հրամանագիրը հնարավորություն Է տալիս պատժամիջոցներ դնել ցանկացած անձի վրա, որը կորոշի գործել ինքնահռչակ հանրապետություններում:

Ողջ ունեցվածքը եւ ունեցվածքի բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում, եւ որոնք պատկանում են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ կապ ունեցող անձանց, կարգելափակվեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմելուց հետո փետրվարի 21-ի երեկոյան հրամանագիր ստորագրեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախությունը ճանաչելու մասին, ինչպես նաեւ՝ համաձայնագիր ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության ու փոխօգնության մասին: Սպասվում Է, որ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները ՌԴ նախագահի որոշումը կվավերացնեն փետրվարի 22-ի նիստերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել