ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել Է Ուկրաինայի իրադրության քննարկումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 21-ի երեկոյան ձեռնամուխ Է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարմնի նիստը, որը գումարվել Է Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սկսվել Է տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին):

Ռուսաստանից դրան մասնակցում Է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձեւաչափով: Նախ, ինչպես սպասվում Է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն:

Ուկրաինայի արեւելքի շփման գծում իրադրությունը սրվել Է փետրվարի 17-ին: ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հայտնել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաատիվ գնդակոծումների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վնասման: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անցկացրել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրի նիստ, որի անդամները հանդես են եկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման օգտին:

Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել Է ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը