Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
1 րոպեի ընթերցում
![Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1076129.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։
ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր։