Միջազգային

Լուգանսկի արվարձաններում նոր պայթյուններ են որոտացել

1 րոպեի ընթերցում

Լուգանսկի արվարձաններում նոր պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուգանսկի արվարձաններում նոր պայթյուններ են որոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը սրվել է: Կիևն անտեսում է պայմանավորվածությունները և շփման գոտում կենտրոնացրել է բանակի մեծ մասը և պարբերաբար կրակ է բաց թողնում աշխարհազորայինների վրա, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում