Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ զինվորականների և սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի 2 մարտական մեքենա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի 2 մարտական մեքենա մտել է ՌԴ տարածք, դրանք հաջողվել է ոչնչացնել: Հաղորդվում է զոհված 5 ուկրաինացի զինվորականների մասին, ռուսների թվում զոհեր չկան։

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ ջոկատի հետ միասին կանխել է ՌԴ պետական սահմանի խախտումը Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից»,-նշվել է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում